www.booshtoonts.com կայքը նախատեսված է էլեկտրոնային կապի միջոցներով «Booshtoonts»-ից առևտուր իրականացնելու՝ ապրանքներ ձեռք բերելու/գնելու համար: 
Այցելելով www.booshtoonts.com և օգտագործելով կայքի ցանկացած տեղեկատվություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն, Դուք՝ որպես օգտագործող կամ հաճախորդ/գնորդ սույնով հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն դրույթները և պայմանները:

Մենք չենք կարող ստուգել Ձեր կողմից տրամադրված տվյալների, տեղեկատվության և հավաստիացումների ճշտությունը, ուստի սույն դրութների և պայմանների խախտման, ինչպես նաև Ձեր կողմից տրված տվյալների, հավաստիացումների և տեղեկատվության իսկության վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը կրում եք Դուք:

Սույն դրույթների և պայմանների համաձայն «Booshtoonts»-ն իր հաճախորդներին առաջարկում է www.booshtoonts.com կայքի միջոցով կատարել գնումներ և պարտավորվում գնված ապրանքներն առաքել՝ համաձայն առաքման պայմանների: www.booshtoonts.com կայքում ապրանքների գներն արտահայտված են ՀՀ ազգային արժույթով՝ ՀՀ դրամով:

Հաճախորդը սույնով հաստատում է, որ պատասխանատվություն է կրում իր անձնական հաշիվների վրա մուտքագրված գումարների ծագման օրինականության համար, ուստի այդ կապակցությամբ առաջացած  խնդիրների արդյունքում «Booshtoonts» ընկերությանը պատճառված  վնասի դեպքում հաճախորդը/գնորդը պարատավորվում է փոխհատուցել այն ամբողջ ծավալով:

Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն: 

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է www.booshtoonts.com կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները: 

Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Booshtoonts» ընկերության կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ: 

Սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք չեք կարող օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:

1. Անձնական տվյալներ 

Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր առցանց օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը:

2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները  

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

– Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար
– Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
– Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
– Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
– Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,

3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

Ընկերությունը կիրառում է պատշաճ էլեկտրոնային և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չեն տրամադրվի երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: 

4. Գործող օրենք և իրավասություն

Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Ընկերությունն իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլեկտրոնային փոստի հասցեով:

Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

1. Ապրանքի գին

www.booshtoonts.com կայքում վաճառվող ապրանի գինը ներկայացված է ՀՀ դրամով և իր մեջ ներառում է բոլոր հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, բացառությամբ առաքման վճարի:

2. Ապրանքի երաշխիք

www.booshtoonts.com կայքի միջոցով  գնված ապրանքներին տրամադրվում է երաշխիք՝ «Booshtoonts» ընկերության կողմից սահմանված կարգով:

3. Պատվեր և վճարում

www.booshtoonts.com կայքում գործում են վճարման հետևյալ եղանակները՝ կանխիկ, Իդրամ-ով և բանկային քարտով: Ձեր պատվերը համարվում է հաստատված, երբ մեր օպերատորը կապ է հաստատում Ձեզ հետ և տեղեկացնում այդ մասին Ձեր կողմից տրամադրված որևէ կապի միջոցով։ 

www.booshtoonts.com կայքի միջոցով  գնված ապրանքներն առաքվում են միայն ՀՀ տարածքում.

ստանդարտ իրավիճակներում Երևան քաղաքում՝ 72 ժամվա ընթացքում, Երևանից դուրս՝ մինչև 21 օրվա ընթացքում՝ կախված առաքման վայրից: Առաքման ժամանակահատվածին ծանոթանալու համար զանգահարել +374 (33) 90-12-43 հեռախոսահամարով կամ մուտք գործեք առաքման պայմաններ բաժին:

Առաքումն իրականացվում է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-ից մինչև 20:00-ն:

Գնված ապրանքը հանձնվում է Գնորդին, Գնորդի ընտրությամբ՝ վերջինիս կողմից  ՀՀ տարածքում մատնանշված հասցեում և անձին։ Ապրանքի հանձնում-ընդունումը կատարվում է գնորդի և առաքիչի կողմից ստորագրված հանձման ընդունման ակտով: Մինչ այդ գնորդի կողմից, ապրանքի վրա թերությունների հայտնաբերման նպատակով, այդ ապրանքը զննվում է: Եթե զննման արդյունքում հայտնաբերվել են թերություններ, ապա Գնորդը կարող է հրաժարվել ապրանքից և պահանջել նորը: Հակառակ պարագայում հանձման-ընդունման ակտում նշում է կատարվում այն մասին, որ Գնորդը գնված ապրանքը ստացել է անվնաս, առանց թերությունների: Ապրանքը հանձնելիս՝ առաքման փաստաթղթերում նշված ապրանքը ընդունող անձին նույնականացնելու նպատակով, կարող է ապրանքը ընդունողից պահանջվել ներկայացնել  անձը հաստատող փաստաթուղթ:



Updating…
  • Զամբյուղը դատարկ է։